ՊԵՏՐՈՍՅԱՆ Հրանտ Զինավորի. ծնվել է 1927 թվականի հունվարի 4-ին Հաթերք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978): Ավարտել է ԵՊՀ (1951): 1957-63-ին՝ ՀԽԱՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1963-93-ին՝ ԵՊՀ դասախոս. 1986-93-ին՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ: 1994-ից ապրել է ԱՄՆ-ում:

Աշխատությունները վերաբերում են հայերենի պատմական փուլերին («Գոյականի առումները հայերենում», 1960, «Գոյականի թվի կարգը հայերենում», 1972, «Ակնարկներ հայերենի պատմական ձևաբանության», 1976): Կազմել է նաև բառարաններ [«Լեզվաբանական բառարան» (1975, համահեղինակ), «Հայերենագիտական բառարան» (1987)]: Մահացել է 2001 թվականի մարտի 16-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)]:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am