ՊԵՏՐՈՍՅԱՆ Ռոզա (Քնարիկ) Արսենի. ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 21-ին Լենինականում: Գրող: Սովորել է ՀԿԿ Լենինականի քաղկոմին կից ՄԼՀ-ում (1949-51): Պետրոսյանի բանաստեղծությունների, պոեմների հիմնական թեման հայրենիքն է, բնությունը, սերը («Սրտի ճամփա», 1958, «Սիրո տավիղ», 1962, «Ֆրագմենտ իմ Զվարթնոցից», 1978, «Ինքնանկար», 1988, ժողովածուներ, «Իմ առասպելը», 1996, «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ արքա», 2002, պոեմներ): Լույս է ընծայել «Տարբեր ճակատագրեր» (1959) պատմվածքների ժողովածուն, հետպատերազմյան գյուղի կյանքը պատկերող «Ծաղկալանջ» վեպը, «Ճերմակ թռչուններ» (1974) վիպակների և պատմվածքների ժողովածուն: «Փոքրիկ, բարի կախարդուհին» (1976) վիպակում շոշափվում են ընտանիքի և բարոյականության հարցեր, «Աշխարհի լույսն ու մութը» (հատոր 1, 2, 1982, 1985) վեպում 1920-40-ական թթ. հասարակական-քաղաքական իրադարձություններն և այլն: Կատարել է թարգմանություններ ռուսերենից: Մահացել է 2007 թվականի մայիսի 11-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Այն աշխարհից ձայներ, Ե., 2003:
Любовь в слезах. М. 1988.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am