ՊԵՏՐՈՍՅԱՆ Եղիշե Մարկոսի ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 12-ին Մանազկերտ քաղաքում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969): Ա. Ե. և Վ. Ե. Պետրոսյանների հայրը: Ավարտել է ԵՊՀ(1939): 1945-82-ին՝ ՀՊՄԻ դասախոս: 1945-1950-ին և 1968-72-ին՝ բանասիրական ֆակուլտետի դեկան: Աշխատությունները վերաբերում են հայ գրականությանը («Րաֆֆի»,1959, «Գրական դեմքեր», 1977, «Դանիել Վարուժան», 1987): Կազմել, ծանոթագրել ն հրատարակել է Ռ. Սևակի (1955), Ռ. Որբերյանի (1963), Օ. Չիֆթե-Սարաֆի (1981) երկերի ժողովածուները:

Մահացել է 1982 թվականի օգոստոսի 20-ին Երևանում: 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am