ՊԵՏՐՈՍՅԱՆ Երվանդ Մարկոսի ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին Հնաբերդ գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)], բանաստեղծ: Ավարտել Է ՀՊՄԻ (1963): 1966-85-ին աշխատել է Հեռուստառադիոպետկոմում, 1985-2001-ին՝ «Նաիրի» հրատարակչությունում: Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ («Պատուհան», 1968, «Անվախճան օր», 1977, «Ժամանակի ծառը», 1982, «Արագածից Արարատ», 1986, «Գաղտնիքի ծառ», 1991, «Գիրք ելից», 2003), որոնցում բանաստեղծ, դասական ավանդույթները ներդաշնակված են ժամանակակից հնչերանգներին: Ստեղծագործում Է նաև մանուկների համար [«Հեքիաթ մոծակի և փղերի մասին», 

1980, «Արևի տոնը», 1983, «Մկնագիրք», 1996, «Կապույտ հեքիաթ», 1998, «Պապ ու թոռ», 2003, «Մրգահանդես», 2004, «Եղանակների կարուսել», 2005, «Գայլը, մուկը և մյուսները», 2005, «Ամպ ու արև մեր բակում», 2006, «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» (բանաստեղծ, փոխադրումներ), 2006]:

ՀՀ «Ոսկե եղեգն» պետական (1999), ՀԳՄ Ս. Զորյանի անվան (1989) և տարվա լավագույն գրքի (2006) մրցանականեր:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am