ՊԵՅԼԵՐՅԱՆ Մառի. ծնվել է 1880 թվականին Կ. Պոլիսում: Խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել, ապա դասավանդել է Կ. Պոլսի Եսայան վարժարանում: Եղել է Կ. Պոլսի 1895-ի սեպտեմբերի 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից, որի պատճառով հետապնդվել է և անցել ընդհատակ:

1896-ին ապաստանել է Եգիպտոսում, պաշտոնավարել Ալեքսանդրիայի հայկական վարժարանում, 1902-03-ին հիմնել և խմբագրել է «Արտեմիս» ընտանեկան և գրական հանդեսը: 1908-ին վերադարձել է Թուրքիա, դասավանդել Զմյուռնիայի Կեդրոնական, ապա՝ Եվդոկիայի հայկական վարժարաններում: Հեղինակ է հրապարակախոսական, մանկավարժական, գրական ստեղծագործությունների: Մահացել է 1915 թվականին, Մեծ Եղեռնի զոհ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am