ՊԻՎԱԶՅԱՆ Էմանուել Արզումանի ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 8-ին Նոր Բայազետում (այժմ՝ քաղաք Գավառ): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990): Ավարտել է ԵՊՀ (1941): 1948-57-ին աշխատել Է ԵՌՕԼԻ-ում. 1948-54-ին՝ դեկան, 1957-ից դասախոսել է ԵՊՀ-ում, 1969- 1984-ին՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնի վարիչ, 1975- 1990-ին՝ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ:

Աշխատությունները վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականության խնդիրներին [«Մխիթար Գոշ. Առակներ» (1951, գիտաքննական բնագիր և ուսումնասիրություն), «Հովհաննես Թլկուրանցի. Տաղեր» (1960, գիտահամեմատական բնագիր՝ ընդարձակ հետազոտությամբ), «Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» բանասիրական քննություն» (1987)]:

Մահացել է 1995 թվականի մարտի 27-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am