ՊՈՂՈՍՅԱՆ Արտաշես Ալեքսանդրի ծնվել է 1922 թվականի մայիսի 27-ին Խծաբերդ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում): Բանաստեղծ, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1953), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացները (1960): Պողոսյանի բանաստեղծություններին բնորոշ են քնարականությունը, հւսյրենասիրական-քաղաքացիական շունչը («Փոթորկից հետո», 1955, «Բախտը դժվար է տրվում», 1967, «Կապույտ հանգրվան», 1972, «Հիմն հողի և արևի», 1975, «Հորովել», 1980, «Բանաստեղծություններ և պոեմներ», 1983, ժողովածուներ): Պողոսյանը գրել է նաև «Հրաժեշտ անցյալին» (1978) վեպը: Թարգմանել է Պ. Ներուդայի, Ա. Տվարդովսկու, Ա. Բլոկի ստեղծագործություններից:

Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am