ՊՈՂՈՍՅԱՆ Հռիփսիմե Միսաքի ծնվել է 1899 թվականի մայիսի 6-ին Թիֆլիսում: Բանաստեղծուհի, թարգմանչուհի: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Սովորել է Անդրկովկասյան համալսարանի (Թիֆլիս) պատմալեզվագրական ֆակուլտետում:

Գրել է գերազանցապես մանուկների և պատանիների համար, պարզ ու մտերմիկ ոճով քնարերգել հայրենասիրություն: Լույս են տեսել «Բանաստեղծություններ» (1930), «Խնդություն» (1948), «Անձրևից հետո» (1958), «Երեկո» (1966), «Արձագանք» (1973, հուշեր) ժողովածուները: Ռուսերենից թարգմանել է Ա. Պուշկինի, Կ. Չուկովսկու, Ս. Մարշակի ստեղծագործություններից:

Մահացել է 1972 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Հռիփսիմե Պողոսյան: Մատենագիտություն, Ե., 1976:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am