ՊՈՂՈՍՅԱՆ Եփրեմ (Փոնչոյան Սարգիս) Հակոբի ծնվել է 1837 թվականի մարտի 14-ին Աբաթխև (այժմ՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում): Բանասեր: Մխիթարյան միաբանության անդամ (1917-ից): Ավարտել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցը (1917): 1921-ից դասավանդել է միաբանության վարժարաններում: 1927-47-ին՝ Պլովդիվի վարժարանում: Գրել է «Քերականութիւն աշխարհաբար լեզուի» դասագիրքը (մաս 1, 2, 1935, 1936): 1948-ին վերադարձել է Վիեննա, ձեռնամուխ եղել հայ նշանավոր գերդաստանների և մշակութային ընկերությունների պատմության ուսումնասիրմանը: Լույս են տեսել «Ոսկեան եւ Մըսըրլեան գերդաստանները» (1953), «Տատեան գերդաստանը» (1968), «Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու» (հատոր 1-3, 1957-69), «Պալեան գերդաստանը» (1981) ուսումնասիրությունները, ազգագրական բնույթի «Նոր տարւոյ տօնը հին եւ նոր հայոց քով» (1952), «Համբարձման տօնը եւ հայ ժողովուրդի վիճակախաղը» (1956) աշխատությունները: Գրել է նաև բանաստեղծություններ («Ապրումներ», 1968, ժողովածու): Մահացել է 1972 թվականի մայսիսի 20-ին Վիեննայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am