ՊՈԶԱՃՅԱՆ Հակոբոս ծնվել է 1808 թվականի օգոստոսի 6-ին Անկարայում: Բառարանագիր: Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (1855-ից): Դասավանդել է միաբանության դպրոցում: Միաբանությանը կից հիմնել է (Ա. Ազատյանի և այլոց հետ) Արամյան ընկերությունը (1843- 1920)՝ գեղարվեստական, հայագիտական-բանասիրական և թարգմանական գրականության հրատարակելու նպատակով: Պոզաճյանը դպրոցներ է հիմնել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Տրիեստում և այլուր: Լույս են տեսել Պոզաճյանի «Քերականութիւն իտալական լեզուի» (1836), «Համառօտ բառարան ի հայէ ի տաճիկ» (1838, 25 հազար բառ), «Համառօտ բառարան ի տաճկականէ ի հայ» (1841, 45 հազար բառ) բառարանները: Բառարաններում տաճկերենը հայատառ է: Կազմել է նաև թուրքերեն-հայերեն-իտալերեն-լատիներեն-ֆրանսերեն-գերմաներեն բազմալեզվյան թարգմանական բառարան, որն անտիպ է:
Մահացել է 1883 թվականի հոկտեմբերի 1-ին Վիեննայում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am