ՊՈՏՈՒՐՅԱՆ Մկրտիչ Եփրեմի ծնվել է 1881 թվականի ապրիլի 7-ին Պարտիզակում: Հայագետ, հրապարակագիր, գրող: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1902): Սովորել է Պարտիզակի Ներսեսյան և Մխիթարյան վարժարաններում: 1897-ին մեկնել է Վենետիկ, 1903-ին դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1909-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1909-11-ին՝ Վենետիկի մատենադարանապետ: Հրատարակել է «Մասիս» (1920-22), «Գաղութի ձայն» (1923), «Երկիր» (1925-29) և այլ պարբերականներ: 1929-59-ին՝ Տրանսիլվանիայի Ֆրումոասա ավանի հունգարացած հայերի հոգևոր առաջնորդ, այստեղ հիմնել է տպարան, զբաղվել մանկավարժությամբ: 1959-ին տեղափոխվել է Հայաստան:
Լույս են տեսել Պոտուրյանի «Զարդանկարք Աւետարանի Մլքէ թագուհւոյ» (1902), «Կոստանդին Երզնկացի ԺԴ դարու ժողովրդական բանաստեղծ եւ իւր քերթուածները» (1905), «Ադամգիրք Առաքել Աիւնեցւոյ» (1907), «Առաքել Աիւնեցի եւ իր քերթուածները» (1914), «Մարտիրոս Ղրիմեցի եւ իր քերթուածները» (1924) ուսումնասիրությունները: Հեղինակ է նաև բանասիրությանը («Մխիթար եւ Մխիթարեանք», 1922), մամուլի պատմությանը («Հայ մամուլը տասնեւհինգ տարուն մէջ. 1894-1909», 1910) վերաբերող աշխատությունների: Հայ ժողովրդի ծանր ու դժվար ճակատագիրն է արտացոլված Պոտուրյանի «Աեւ էջը» (1910), «Արմենակին յոյսերը» (1923), «Կարմիր լուսին» (1927) նորավեպերում: Պոտուրյանը ստեղծագործել է նաև մանուկների համար («Վէպիկներ», 1930): Կատարել է թարգմանություններ իտալերենից և հունարենից: Պոտուրյանը հայ հանրագիտարանի գրականության հիմնադիրներից է: «Հայ հանրագիտակ» (1938-40) պատկերազարդ տեղեկատուի խմբագիր:
Մահացել է 1959 թվականի դեկտեմբերի 8-ին Էջմիածնում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am