ՊՈՅԱՃՅԱՆ Զապել (Բոյաջյան Զաբել) Թովմասի ծնվել է 1872 թվականին Դիարբեքիրում: Նկարչուհի, գրող, թարգմանչուհի: Ապրել և ստեղծագործել է Լոնդոնում: Սովորել է Լոնդոնի Ֆ. Ալեյդի արվեստի դպրոցում: Ատեղծել է բնանկարներ («Խարբերդ»), դիմանկարներ («Զորավար Անդրանիկ», «Րաֆֆի» և այլն), կոմպոզիցիաներ («Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքը», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և այլն): Անհատական ցուցահանդեսներ (1910-50-ական թթ.)՝ Անգլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում: Գրել է «Եսթեր» (1901) վեպը, «Գիլգամեշ» (1924) ավանդավեպը, «Էջմիածին» (1943) դրաման, «Գրչով ն ներկապնակով Հունաստանում» (1938) ճամփորդական նոթերը: Կազմել և հրատարակել է «Հայկական լեգենդներ և պոեմներ» (1916) ժողովածու՝ Րաֆֆու որդու՝ Արամ Րաֆֆու առաջաբանով: Թարգմանել է հայ գրողների երկերից (Ա. Իսահակյան, «Աբու լալա Մահարի», 1948, և այլն), նկարազարդել է իր գրքերը: Մահացել է 1957 թվականի հունվարի 26-ին Լոնդոնում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am