ՊՌՈՇՅԱՆ Պերճ (Տեր-Առաքելյան Հովհաննես Ստեփանի). ծնվել է 1837 թվականին Աշտարակում: Գրող: Պ. Պ. Պռոշյանի հայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1856): Շուրջ մեկ տարի սովորել է Թիֆլիսի արքունի գիմնազիայում, ապա 1857-ին վերադառնալով Աշտարակ՝ նշանակվել է ծխական դպրոցի տեսուչ: 1859-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ: Մասնակցել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում, Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, զբաղվել մանկավարժությամբ: 1879-81-ին՝ Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսով: Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի Ավետարան, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում: Պռոշյանին ճանաչում է բերել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությամբ գրած «Սոս եւ Վարդիթեր» (1860) վեպը: 1879-ին «Փորձ» (№ 3-9, առանձին գրքով՝ 1880) ամսագրում տպագրվել է «Հացի խնդիր» վեպը, որը հայ իրապաշտ, գրականության նշանակալի գործերից է: Պռոշյանը վեպում ցույց է տվել կապիտալիստական հարաբերությունների ներխուժումը նահապետ, գյուղ և գյուղական համայնքի քայքայումը: Ինչպես այս, այնպես Էլ «Ցեցեր» (1889), «ԲղդԷ» (1890), «Հունոն» (1901) վեպերում, «Գիւղական խանութպան» (1889), «Բուլի-բուլի» (1893), «Տատ Բարբարէի վերշին առակը» (1899), «Հինգերորդ գինագիժը» (1901), «Օրը կիրակի է, երագը սուտ» (1903) և այլ պատմվածքներում Պռոշյանը նկարագրել է կերպափոխվող հայ գյուղը՝ գյուղացիության ունեզրկումը, պետական պաշտոնյաների կամայականությունները, և այս ամենի դեմ՝ գյուղացու ընդվզումն ու բողոքը: Պռոշյանի իդեալը շահագործումից, ներքին հակասություններից ազատ նահապետ, համայնքն է:
«Կռուածաղիկ» (1878), «Շահէն» (1883), «Սկիզբն երկանց» (1892) վեպերում Պռոշյանը արտացոլել է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի հայ իրականության ողբերգական պատկերը՝ պարսկական և թուրքական տիրապետության պայմաններում: Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Յուշիկներ» (1894) ինքնակենսագրական պատումը: Գրել է նաև հայ թատրոնին, դպրոցին, մանկավարժությանը վերաբերող հոդվածներ: Թարգմանել է Չ. Դիկենսի, Լ. Տոլստոյի, Է. Օժեշկոյի երկերից:
Պռոշյանը կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը, որով նոր աստիճանի է բարձրացրել իրապաշտ, գեղագիտությունը:
Երևանում և ՀՀ այլ վայրերում Պռոշյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը: Մահացել է 1907 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում: Թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը:
Գրականության ցանկ
Պռոշյան Պ, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1984 թ.:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Երկ. ժող., հ. 1-7, Ե, 1962-64:
Երկ. ժող., հ. 1-3, Ե, 1974-79:
Գրկ. Ղւսնալանյան Ա., Պռոշյանը և ժողովրդդական բանահյուսությունը, Ե., 1938: Տերտերյան Ա., Պերճ Պռոշյան, Ե., 1955:
Մանուկյան Մ. Պերճ Պռոշյան, Ե., 1964:
Գեվորգյան Գ. Վ., Պերճ Պռոշյան:
Կյանքի Ա գործունեության տարեգրություն:
Մատենագիտություն, Ե, 1981:
Դավթյան Ռ., Պերճ Պռոշյանը և թատրոնը, Ե., 1988:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am