ՔԱՉԱ (Խաչատրյան) Վահե. ծմվել է 1928 թվականի ապրիլի 1-ին  Դամասկոսում: Գրող։ Գրել է ֆրանսերեն։ Ակզբնական կրթությունն ստացել է Բեյրութում։ 1945-ին մեկնել է Փարիզ, երեք տարի հետևել կինոռեժիսուրայի դասընթացների։

Հեղինակ է «Կիրակի օրվանից մնացած ծխուկներ» (1953), «Ակն ընդ ական» (1955, հայերեն հրատ.՝ 1956, Ռիվարոլի մրցանակ՝ 1957), «Կարթ» (1957, հայերեն հրատ.՝ 1958), «Սեղմված բռունցքներ» (1958), «Արարչի ութերորդ օրը» (1960, հայերեն հրատ.՝ «Գրական թերթ», 1965, № 40-43), «Գիշատիչների խնջույքը» (1960, հայերեն հրատ.՝ «Գրական թերթ», 1967, 41. 49-52, 1968, 1-2), «Գավազան» (1963, հայերեն հրատ.՝ «Գարուն», 1970, № 7-8), «Կապիկների նավը» (1966), «Հրեայի մահը» (1968), «Մի մարդ ընկավ փողոցում» (1975, հայերեն հրատ.՝ «Փողոցին մէջ ինկած է մարդ մը», «Աշխարհ», 1977), «Աղմուկ, որ լսվում էր» (1979) և այլ վեպերի ու վիպակների։ «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981, հայերեն հրատ.՝ 1999) վեպում պատկերված է Արևմտյան Հայաստանի իրականությունը, պոլսահայության կյանքը՝ համիդյան կոտորածներից մինչև Մեծ եղեռնը։ Քաչան զբաղվել է նան լրագրությամբ, գրել սցենարներ։ 1962-ին «Խղճահարություն չկա կույրերի հանդեպ» և «Քաղցկեղավորները» ռեպորտաժների համար ստացել է մամուլի Պելման մրցանակ։ Քաչայի որոշ ստեղծագործություններ էկրանացվել են։ Մահացել է 2003 թվականի հունվարի 14-ին Փարիզում: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Գիշատիչների խնջույքը (Պատմվածքներ), Երևան, 1976թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am