ՌԵԳԻՍՏԱՆ (Էլ-Ռեգիստան) Հարոլդ Գաբրիելի. ծնվել է 1924 թվականի ապրիլի 28-ին Տաշքենդում: Բանաստեղծ, թարգմանիչ: Գ. Ա. Էլ-Ռեգիստանի որդին: Ստեղծագործել է ռուսերեն: Ավարտել է Մոսկվայի Ս. Գորկու անվան գրականության ինստիտուտը (1951): 1955-77-ին՝ «Խորհրդային գրող» հրատարակչության ԽՍՀՄ պոեզիայի բաժնի վարիչ: Լույս են տեսել Ռեգիստանի «Պարտքի ձայնը» (1972), «Գետը» (1975), «Տիեզերական յամբեր» (1979), «Երկրային ճանապարհ» (1980), «Ակնթարթ և հավերժություն» (1981) ժողովածուները: Ռեգիստանի ավելի քան 400 երգերի տեքստերի հեղինակ է:

ՌԽՖՍՀ ԳԱ առաջին մրցանակ (1980), ՀԳՍ Ե. Չարենցի անվան մրցանակ (1982)՝ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թարգմանության համար: Մահացել է 1999 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Պարույր Սևակ, Երկեր, հատոր 2, Սովետական գրող հրատ., Երևան, 1983 թ.:

Երկ. Առաջին տերևաթափ, Ե., 1971: 

Աստղերը ձյան մեջ, Ե., 1981:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am