ՌԵԻԶՈՎ Բորիս Գեորգիի [Ռեիզյանց Բաղդասար Գևորգի). ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 1-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): Գրականագետ: Գրել է ռուսերեն: ԽՍՀՍ ԳԱ թղթակից անդամ (1970), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1940), Կլերմոն-Ֆերանի (Ֆրանսիա) համալսարանի պատվավոր դոկտոր (1973): Ավարտել է Դոնի Ռոստովի հյուսիսկովկասյան համալսարանը (1926): Աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուսական գրականությանը, գրականագիտության տեսական ու մեթոդաբանական խնդիրներին («Բալզակի ստեղծագործությունը», 1939, «Ֆլոբերի ստեղծագործությունը», 1955, «Ֆրանսիական պատմավեպը ռոմանտիզմի դարաշրջանում», 1958, «Կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև», 1962, «Վալտեր Սկոտի ստեղծագործությունը», 1965, «XVIII դարի իտալական գրականությունը», 1966, «XIX դարի ֆրանսիական վեպը», 1969, «Ստենդալ», 1974): Սերտ կապերի մեջ է եղել ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի հետ, դասախոսություններով հանդես եկել Երևանի բուհերում: Մահացել է 1981 թվականի մարտի 21-ին Լենինգրադում: 

ԽԱՀՍ Պետական մրցանակ (1974):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am