ՌՇՏՈՒՆԻ Հեկտոր Գալուստի. ծնվել է 1915 թվականի նոյեմբերի 29-ին Ոսկեվազ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) Գրականագետ-քննադատ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973): Ավարտել է ԵՊՀ (1937): 1937-1949-ին՝ ԵՊԻ, 1949-61-ին՝ Լենինականի մանկավարժ ինստիտուտի, 1961-98-ին՝ ՀՊՄԻ դասախոս:

Աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններին, հայ նորագույն գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական հարցերին («Գեղամ Սարյան», 1958, «Դանիել Վարուժան», 1961, «Սիամանթո», 1970, «Միսաք Մեծարենց», 1986): ֊ Մահացել է 1998 թվականի մայիսի 28-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am