ՍԱՖՅԱՆ Շողիկ Սերգեյի. ծնվել է 1916 թվականի օգոստոսի 23-ին  Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի: Գ. Ա. Սևունցի կինը: Ավարտել Է Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1939): 1941-45-ին՝ «Կոմունիստ» (Բաքու) թերթի աշխատակից: 1946-ին հաստատվել Է Երևանում: 1968-75-ին՝ ՀԳՄ գրական խորհրդատու:

Սաֆյանի ստեղծագործությունը համակված է քնարականությամբ ու քաղաքացիական շնչով («Կարոտի երգեր» (1947, բանաստեղծություններ), «Ամե-նալավ նվերը» (1949, պատմվածքներ), «Մեր երգը» (1953, բանաստեղծություններ), «Մի հին հեքիաթ Է սա» (1963, արձակ բանաստեղծություններ)]: Թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Վ. Լեբեդևի, Ա. Տամսաարեի, Մ. Ռահիմի ստեղծագործություններից: Մահացել է 1995 թվականի օգոստոսի 4-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մի հին հեքիաթ է սա, Ե., 1977:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am