ՍԱՖԱՐՅԱՆ Վաչե Հմայակի, ծնվել է 1929 թվականի հունվարի 7-ին Վերին Արտաշատում: Բանասեր, գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1968): Ավարտել է ԵՊՀ (1958): 1958-89-ին՝ ՀՀ ԳԱՍ Գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1989-93-ին՝ Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ԳՀԻ ավագ դասախոս, 1993-97-ին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Հեղինակ է «Մկրտիչ Պեշիկթաշլյան. կյանքը և ստեղծագործությունը» (1972), «Նաիրի Զարյան. Կյանքը և ստեղծագործությունը» (1980), «Ազատն Մինասը» (1999, զրույցներ, հուշեր նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին) գրքերի և այլն:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am