ՍԱՖԱՐՅԱՆ Վազգեն Հմայակի. ծնվել է 1947 թվականի հուլիսի 5-ին Ղոշղոթան գյուղում (այժմ՝ Ոսկեվան՝ ՀՀ Տավուշի մարգում)]: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993): Ավարտել է ԵՊՀ (1970): 1971-ից՝ ԵՊՀ դասախոս:

Աշխատությունները վերաբերում Են հայ միջնադարյան և նոր գրականության հարցերին («Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» թեմաները հայ նոր գրականության մեջ», 1979, «Կիլիկյան Հայաստանի գրականությունը (ԺԱ դարի վերջ- ԺԳ դարի սկիզբ)», 1990, «Գրողի կերպարը և անհատականությունը», 2001):  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am