ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Լևոն Մկրտչի. ծնվել է 1884 թվականի մայիսի 25-ին Քուչակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Դրամատուրգ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908), Մոսկվայի առևտրի ինստիտուտը (1916): 1922-25-ին աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում: 1925-ին տեղափոխվել Է Հայաստան: Պիեսների հիմքում հայ գյուղի կյանքն է ու կենցաղը [«Մի կտոր հողի համար» (բեմ.՝ 1923, հրտ.՝ 1924), «Երկու կյանք» (բեմ.՝ 1932), «Կարմիր մանյակ» (բեմ ՝ 1947)]: Գրել է «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերետի լիբրետոն:  Մահացել է 1968 թվականին ապրիլի 6-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Դրամատիկական երկեր, Ե., 1961:

 Բացված վարագույրը, Ե., 1965:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am