ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Վահան Վահրամի. ծնվել է 1952 թվականի մարտի 25-ին Դամալա գյուղում (Վրաստանի Ասպինձայի շրջան)]: Արձակագիր: Ավարտել է ԵՊՀ մեխմաթեմաթիկայի ֆակուլտետը (1975): 1975-89-ին՝ Ատոմակայանների շահագործման ՀամԳՀԻ Երևանի մասնաճյուղի գիտաշխատող1998-2003-ին՝ ՀՀ ՊՆ լրատվության ու քարոզչության վարչության կինոդրամատուրգ, 2003-ից՝ «Ջավախք» հայրենակցական միության «Ասպնջակ» (2006-ից՝ «Հայրենիք») պաշտոնաթերթի խմբագիր: Հեղինակ է «Տոհմի կանաչ ծառը» (1988), «Արնախաչ» (1994), «Կարմիր մայրամուտ» (2004), «Ու կյանքը ձգվում է մահվան միջով» (2004) պատմվածքների ժողովածուների:

ՀԳՄ Դ. Դեմիրճյւսնի անվան մրցանակ (2004): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am