ՍԱՀԱԿՅԱՆ Նելլի Վարդանի. ծնվել է 1937 թվականի հունիսի 12-ին  Արմավիր քաղաքում (ՌԴ Կրասնոդարի երկրամաս)]: Գրող, հրապարակախոս, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1960): Ստեղծագործում է ռուսերեն: Թղթակցել է «Կոմսոմոլեց» (ռուսերեն), «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) թերթերին: 1994-ից՝ «Էլիտարնայա գազետա» (ռուսերեն) թերթի գլխավոր խմբագիր: Բանաստեղծությունների, էսսեների, գրական դիմանկարների հեղինակ է («Խաղաղ բանաստեղծություններ». 1982, «Երկնային աստղ», 1986, «Հայկական լեռնաշխարհ», 1990, «Հայեր», 1990, «Իմ պատկերասրահը», 1997): Ռուսերեն է թարգմանել հայ բանաստեղծների ստեղծագործություններից:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am