ՍԱՀԱԿՅԱՆ Երեմիա. ծնվել է 1830 թվականին Նախիջևանում: Բանաստեղծ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1853): 1853-58-ին՝ Ներսիսյանն դպրոցի, 1863-83-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսուցիչ: 1861-64-ին «Հյուսիսափայլի» էջերում տպագրված բանաստեղծություններում («Տեսիլք», «Արձագանք Մասիսի», «Տեսչութեան խորհուրդ խորն է, անքնին» և այլն) արծարծել է հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման  գաղափարը: Մահացել է 1883 թվականին Մոսկվայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հյուսիսափայլի պոեզիան, ժող., Ե., 1956:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am