ՍԱՀԱԿՅԱՆ Յուրի Հակոբի. ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին  Այգեստան գյուղում (այժմ՝ ԼՂՀ Աարտակերտի շրջանում)]: Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1966), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները (1973): Հեղինակ է հայրենասիրական, քնարական և խոհական բանաստեղծությունների («Արևը քո դեմքին», 1966, «Երբ դու գալիս ես», 1980, «Սարը սարին», 1986, «Չարն իրեն տեր չկարծի», 1993, «Արարատն իմ պատշգամբից», 2006, ժողովածուներ): Գրում է նաև մանուկների համար [«Աճպարար կատուն» (1977), «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» (1987, համամիութենական 3-րդ մրցանակ ՝ 1988), «Բարի թզուկն ու պարկապզուկը» (1990, ՀԳԱ Ա. Զորյանի անվան մրցանակ 1991), «Այբբենարանի ուղեկից» (1998, ՀՀ «Ոսկե եղեգն» գրակական Մեծ մրցանակ՝ 1999), «Տուժած ճանճն ու բուժակ բուն» (2000), «Խաղիկներ- խաղալիքներ» (2002)]: Հեղինակ է նաև երգերի տեքստերի: Կատարել է մշակումներ ժողովրդական բանահյուսությունից («Հայկական ժողովրդական խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ», 2001): Ռուսերենից թարգմանել է Ա. Բարտոյի, Վ. Մայակովսկու, Ա. Մարշակի և այլոց ստեղծագործություններից:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am