ՍԱԼԲԻ (Սահակյան Արամ Մ.) ծնվել է 1884 թվականի Կարմրակ գյուղում (Կեսարիայի գավառ): Գրող, հասարակական գործիչ: Ավարտել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1922-ից ապրել է Ռումինիայում: Ավելի քան 20 տաիի ռումինահայ թեմական պատգամավորական ժողովում ներկայացրել է Բագարջիկի և Բուխարեստի հայ համայնքները: Գործընկեր բժիշկների հետ գլխավորել է Բուխարեստի «Դեղլիու» հայկական բուժարանը, ապահովել կարիքավոր հայերի, իսկ 1942-45-ին՝ խորհրդային ռազմագերիների բուժումը: 1944-46-ին՝ Բուխարեստի Հայ մշակույթի տան վարչության նախագահ: Լույս է ընծայել «Ալեակներ եւ Խլեւսկներ: Հայ վրանաքաղաքին տարեգիրքը» (1919), որտեղ տեղ են գտել Մուսա լեռան հերոսամարտի որոշ դրվագներ: «Մեր խաչը» (1921) գիրքը, ինչպես նաև մի շարք պատմվածքներ պատկերում են բնավեր հայերի կյանքը Մեծ եղեռնի և հետագա տարիներին: Պատանիների համար գրել է «Պատգամաւոր շուները» (1945), «Դէպի հայրենիք: Թռչուններու հասարակապետութեան մէջ» վեպերը: Մահացել է 1968, թվականին Կոնստանցայում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am