ՍԱԼՄԱՍԼՅԱՆ Արմենակ Հակոբի. ծնվել է 1888 թվականի դեկտեմբերի 10-ին Միխալըճ  քաղաքում (Բուրսայի նահանգ): Մատենագետ: Իրավաբանական գիտությունների դոկտոր (1922): Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում (1900-06), ամերիկյան Ռոբերտ քոլեջում (1906-11), Փարիզի իրավաբանության համալսարանում (1911-14): 1940-47-ին ղեկավարել է Փարիզի ազգային մատենադարանի արլևելյան լեզուների բաժինը, 1951-ից՝ Նուպարյան մատենադարանի տնօրեն: Թղթակցել է «Բյուզանդիոն», «Բազմավեպ», «Երևան», «Աշխարհ» և այլ պարբերականների, հանդես եկել Մասալ, Լիլյովի և այլ ծածկանուններով: 1946-ին լույս է տեսել Սալմասլյանի «Հայկական մատենագիտութիւն» աշխատությունը (լրց. վերահրտ.՝ 1969): Այն ընդգրկում է հայագիտության բոլոր բնագավառներում օտար լեզուներով մինչև 1965-ը լույս տեսած հետազոտությունները:

Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ (1968): Մահացել է 1971 թվականի հունվարի 7-ին Փարիզում:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. La clause de la Nation la plus favorisee, P., 1921.

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am