ՍԱՄՎԵԼՅԱՆ Գրիգոր Կարապետի. ծնվել է 1915 թվականի մարտի 8-ին  Փառակա գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987): ԽԱՀՄ բարձրագույն դպրոցի (1985) և ՀՀ կրթության վաստակավոր գործիչ (1990): Ավարտել է Տվերի (Ռուսաստան) մանկավարժական ինստիտուտը (1940): 1948-65-ին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի, 1965-85-ին՝ ԵՌՕԼՄԻ ռուսաց լեզվի տեսության և պատմության ամբիոնների վարիչ:

Աշխատությունները վերաբերում են ռուսաց լեզվի տեսական խնդիրներին («Ռուսաց գրական լեզուն և նրա ոճերը», 1957, «Բառը Գորկու մոտ», 1975, «Նյութեր տեքստի ոճաբանական և լեզվաբանական վերլուծության դասընթացների համար», 1987, «Գեղարվեստական տեքստի լեզվաբանական վերլուծություն», 1989, բոլորը՝ ռուսերեն): Հեղինակ է ռուսաց լեզվի ուսուցման բուհական դասագրքերի: Մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am