ՍԱՆԱՀՅԱՆ Օլգա Հարությունի. ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Արձակագիր, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1945): 1957-75-ին՝ «Հայաստան» հրատարակչության ավագ խմբագիր: Սանահյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ («Անուշիկի արկածները», 1956, «Իմ ծանոթ տղաները», 1962, «Աիամիտ արջուկը», 1968, «Հեքիաթներ և պատմվածքներ», 1979, «Փիսիկները հաղթեցին», 1990, «Մանչուկը և Կառլսոնը Երևանում», 1995): Թարգմանել է Պ. Բաժովի, Մ. Զոշչենկոյի, Շոլոմ-Ալեյխեմի, Ա. Լինդգրենի գործերից:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am