ՍԱՆԹՐՅԱՆ Վանիկ (Վանյա) Ալեքսանի. ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին Թաղավարդ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում)]: Արձակագիր, լրագրող, գեղանկարիչ: Ավարտել է ԵՊՀ (1957): 1962-ից՝ Արմենպրես լրատվական գործակալության գիտամշակությին լրատվության բաժնի վարիչ:

Լույս են տեսել Սանթրյանի «Լեգենդը կոչվում է Կամո» (1982, վիպակ), «Մաշտոցի որդիները» (1985, պատմվածքներ), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999, էսսեներ), «Դեպի Արցախ. պատերազմի և խաղաղության ճամփաներին» (2000), «Բացելով դուռը Եվրոպայի» (2001, երկուսն էլ՝ ակնարկների ժող.), «Վարք Երեք սրբերի» (2002) գործերը:

Գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ՝ Դնեպրոպետրովսկում, Լոս Անջելեսում, Երևանում (2001, 2005):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am