ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆ Ռուբեն Կարապետի. ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 11-ին  Բեյրութում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005): 1947-ին հայրենադարձել է: Ավարտել է ԵՊՀ (1966): 1970-ից՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1991- 1992-ին ղեկավարել է Բեյրութի ՀԲԸՄ Հյուսիսյան հայագիտական ամբիոնի աշխատանքները:

Աշխատությունները վերաբերում են արևելահայերենի և արևմտահայերենի խնդիրներին («Չարենցի արձակի լեզուն և ոճը», 1992, «Արևելահայերենի և արևմտահայերենի բառապաշարային առանձնահատկությունները», 2004), կազմել է «Արևմտահայերեն-արևելահայերեն ուղղախոսական-բացատրական բառարանը» (2000): «Արևմտահայերենի և արևելահայերենի գործնական աշխատանքների և վարժությունների ձեռնարկի» (1997) համահեղինակ է:

Վ. Թեքեյանի անվան ամենամյա մրցանակ (2006):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am