ՍԱՔԱՅԱՆ Դորա Գեորգիի. ծնվել է 1931 թվականի հունվարի 24-ին Սալոնիկում: Հայագետ, գերմանագետ, թարգմանիչ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1965): 1946-ին հայրենադարձել է: Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1952): 1952-1966-ին՝ ԵՌՕԼՄԻ դասախոս, 1966-74-ին՝ ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ: 1975-ից աշխատում է Մոնրեալի ՄակԳիլլ համալսարանում. 1981-ից՝ օտար լեզուների բաժանմունքի վարիչ, 1987-ից՝ պրոֆեսոր: 1981-2003-ին հիմնել և վարել է արևմտահայերենի և արևելահայերենի, հայ մշակույթի և քաղաքակրթության դասընթացներ, 1995-ին կազմակերպել է հայագիտական միջազգային գիտաժողով, լույս ընծայել դրա նյութերի ժողովածուն (անգլերեն, 1996): Հեղինակ և համահեղինակ է Գերմանիայի բուհական և դպրոցական (ՀՀ-ում), արևելահայերեն (անգլիախոսների համար) դասագրքերի, մեթոդական ձեռնարկների: Լույս են տեսել Սաքայանի «Հայերենի անվանականացումների շարահյուսական և տեքստաբանական վերլու-ծություն» (գերմաներեն, 1986), «Հայ-անգլերեն առածանի» (անգլերեն, 1994), «Հայ-գերմաներեև առածանի» (գերմաներեն, 2001) և այլ մենագրություններ, բազմաթիվ հայագիտական հոդվածներ, որոնցում զուգադրական մեթոդի միջոցով վերլուծել է ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքն ու առանձնահատկությունները: Սաքայանը հրատարակել է իր պապի՝ Կարապետ Խաչերյանի օրագիրը՝ 1922-ի Զմյուռնիայի կոտորածի մասին («Զմյուռնիա 1922: Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը» (2004): Լույս է տեսել նաև անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հունարեն, թուրքերեն, ռուսերեն]:

Գերմանիայի Կառավարության «Արժանյաց կարգի խաչ» (2001), Հայ եկեղեցու Ս. Սահակ - Մ. Մեսրոպ (2005) շքանշաններ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Սաքայան Դ., Արևելահայերենը անգլիախօս աշխարհի համար զուգադրական մոտեցմամբ, ԵՊՀ հրատ., Երևան, 2007 թ.:

Սաքայան Դ.,  Արեիմտահայերէնը անգլիախօս աշխարհի համար զուգադրական մօտեցմամբ, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am