ՍԱՐԱՖՅԱՆ Նիկողոս. ծնվել է 1902 թվականի ապրիլի 14-ին Կ. Պոլիսում: Գրող, հրապարակախոս: Հաճախել է Վառնայի Սեն Միշել երկրորդ, վարժարանը (մինչև 1919-ը), ավարտել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1922): 1923-ին հաստատվել է Փարիզում: Լույս են տեսել Սարաֆյանի «Անջրպետի մը գրաւումը» (1928), «Տասնչորսը» (1933), «Տեղատուութիւն եւ մակընթացութիւն» (1939), «Միջնաբերդ» (1946), «Միջերկրական» (1971) բանաստեղծությունների ժողովածուները, «Իշխանուհին» (1934) վիպակը, «Վենսենի անտառը» (1988) արձակ գործը: Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 16-ին Փարիզում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., Ե., 1988: 

Չափածոյ երկ., Անթիլիաս, 1982: 

Տեսարանները, մարդիկ և ես, Ե., 1994: 

Լոյսի ցաւեր, Փարիզ, 2000:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am