ՍԱՐԳՍՅԱՆ Դավիթ Մկրտչի. ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում:  Արձակագիր-հրապարակախոս: Մ. Դ. Սարգսյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1979): 1980-90-ին՝ «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության խմբագիր, 1990-98-ին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն, 1998-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար, 1998-ից՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, 2001-ից, միաժամանակ՝ Հայկական գրադարանային կոնսորցիումի, 2004-ից՝ Հայաստանի գրադարանային միության վարչության նախագահ: Եվրոպայի ազգային գրադարանների դաշնության կոնֆերանսների մասնակից: Հեղինակ է «Մկրտիչը. Լուսինեն և ուրիշներ» (1986) մանկական պատմվածքների, «Հայրեր և որդիներ» (1992) Էսսեների և պատմվածքների ժողովածուների, Ղարաբաղի ազատագրմանը նվիրված «Բժիշկ Հարութը» (2001), «Կայծ ցեղի ոգուց» (2002), «Մասիսն այն կողմից» (2004) գրքերի, ինչպես նաև հոդվածների, հեռուստահաղորդումների: Կատարել է թարգմանություններ ռուսերենից:

ՀԳՄ «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության վարչությունների անդամ: Աշխարհի խաղաղության դեսպան (2003), Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր (2004): ՀԺՄ մրցանակ (1985), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2006):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am