ՍԱՐԳՍՅԱՆ Խորեն Սարգսի. ծնվել է 1891 թվականի դեկտեմբերի 2-ին Շուշիում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1964), պրոֆ. (1967): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961): Գ. Խ. Սարգսյանի հայրը: Ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմաբա- նասիրական ֆակուլտետը (1917): 1935-37-ին՝ ՀԽՍՀ գրականության թանգարանի (1967-ից՝ ԳԱԹ), 1943-47-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, 1947-70-ին՝ հայ հին գրականության բաժնի վարիչ:

Հեղինակ է «Վահան Տերյան» (1926), «Լևոն Շանթ» (1930), «Նալբանղյանի գրական ստեղծագործությունը» (1959), «Ստեփան Զորյան» (1960), «Սայաթ-Նովա» (1963) և այլ աշխատությունների, հայ դասականներին և ժամանակակից գրականությանը նվիրված հոդվածաշարերի: Մահացել է 1970 թվականի ապրիլի 4-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մանուկ Աբեղյանը և հայ հին գրականության պատմությունը, Ե., 1946: Տասնամյակների միջով, Ե., 1966: 

Микаэл Налбандян и вопросы языка. Е.. I955; 

Тропами жизни и летературы. Е., 1974.

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am