ՍԱՐԳՍՅԱՆ Լիպարիտ Տիգրանի. ծնվել է 1938 թվականի փետրվարի 5-ին Վահագնի գյուղում  (ՀՀ Լոռու մարզ)]: Բանաստեղծ, արձակագիր: Ավարտել է ՀՊՄԻ (1962): 1966-73-ին աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, 1973-77-ին՝ «Պիոներ» ամսագրում, 1977-91-ին՝ Բանաստեղծություններին բնորոշ են քնարականությունը և փիլիսոփայական խոհը («Մի բուռ ցորեն», 1974, «Մարդ և հող», 1978, «Ակոս», 1983, «Մենախոսություն», 1990, «Սիրտս ձեզ եմ բացում», 1998, «Խաչված ճակատագիր», 2000, «Ցորնաշեղջ», 2003, ժողովածուներ): Սարգսյանը գրում է նաև մանուկների համար («Սարի աղբյուր», 1970, «Ձնծաղիկներ», 1985, «Ծույլ հավը», 1988, «Քո տունը», 1996, ժողովածուներ): Հեղինակ է նաև «Վահագնի» ինքնակենսագրական (1986) վիպակի, «Արմատահան ծառեր» (1991), «Մանկության արահետ» (2004) վիպակների և պատմվածքների ժողովածուի:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀԳՄ. Ս. Զորյանի (1991), Վ. Անանյանի (2006) անվան մրցանակներ:

Երկ. Հող և հաց, Ե., 2003: 

Գրկ. Լիպարիտ Սարգսյան: Կենսամատենագիտություն, Ե., 1989:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am