ՍԱՐԳՍՅԱՆ Մկրտիչ Դիվինի. ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին Ախալքալաքում: Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Դ.Մ. Սարգսյանի հայրը: Հայրեն, պատերազմի (1941-45) մասնակից: Ավարտել է ՀՊՄԻ լեգվագրական ֆակուլտետը (1951): 1959-62-ին՝ «Գրական թերթի», 1962-70-ին՝ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1976-86-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար: Լույս է ընծայել «Երգեր» (1957), «Գետակ» (1959), «Կարոտի Երգ» (1966), «Աստղաբույլ» (1983) բանաստեղծությունների ժողովածուները: Սարգսյանի արձակում մեծ տեղ է գրավում պատերազմի թեման: Գրողը էպիկական ու քնարական պատկերները միահյուսելով փիիսոփայական խորհրդածություններին՝ ստեղծել է հերոսական, անձնազոհ հայրենասերի կերպար [«Կյանքը կրակի տակ», 1963, «ճակատագրով դատապարտվածները», 1967, «Սերժանտ Կարոն», 1970, «Խաղաղություն պատերազմից առաջ»,1981 (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1983), «Չմակարդվող արյուն», 1985): «Մեկ վարորդ և տասնվեց ուղևոր» (1963), «Բարև, բարի արև» (1973), «Շահմարի առեղծվածը» (1986), «Դարավերջի հայը» (1999) վեպերը նվիրված են երիտասարդ սերնդի ինքնահաստատման բարդ ու հակասարակական գործընթացին, հայրեր-որդիներ դրամատիկական հանգույցների, բարոյական դաստիա¬րակության խնդիրներին: 1980-ին լույս է տեսել Սարգսյանի «Քաջ Նազար» երգիծական վեպը, որն ունի արդիական հնչողություն:

Սարգսյանը անդրադարձել է նաև պատմական թեմային [«Տիրամոր պատկերի առջև» (1965, պատմվածաշար), «Գրիգոր Նարեկացի» (1989, վեպ), «Խաչված քաղաքը» (1996, վեպ)]: Կատարել է թարգմանություններ: Մահացել է 2002 թվականի հունիսի 23-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ընտիր երկեր, հ. 1-2, Ե., 1988: 

Լույս լեռան պես, Ե., 1990:

Գրկ. Մկրտիչ Մարզպան, գրողի ճանապարհը (կենսամատենագիտություն), Ե., 2000: Աղաբեկ յան Կ., Երեք դիմանկար. Ե., 1983:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am