ՍԱՐԳԻՍՅԱՆ Օննիկ Սարգսի. ծնվել է 1914 թվականի մայիսի 14-ին Մաղենք գյուղում (Սասունի գավառ) Մանկավարժ, խմբագիր, գրականագետ: Ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթ հաստատությունը (1932), Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելագիտական ֆակուլտետը (1954): 1933-87-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սիրիայի, Կիպրոսի և Լիբանանի հայկական վարժարաններում, եղել է Քեսաբի Սեն Ժոզեֆ, Հալեպի Կիլիկյան, Բեյրութի Դէմիրճյան վարժարանների տնօրենը, 1956-91 ֊ին՝ Բեյրութի «Շիրակ» ամսագրի հիմնադիր-խմբագիր: Սփյուռքի վարժարանների համար կազմել է «Արագած» (համահեղինակ՝ Ա. Օ. Սիմոնյան) և «Աշխարհագրութիւն» դասագրքերը: Հեղինակ Է նաև բազմաթիվ պատմվածքների ու գրականագիտական հոդվածների:

ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մեսրոպ Մաշտոց շքանշան (1986): Մահացել է 1992 թվականի ապրիլի 30-ին Բեյրութում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am