ՍԱՐԳՍՅԱՆ Սաքո Հովհաննեսի. ծնվել է 1916 թվականի մայիսի 5-ին Երևանում: Գրող, գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1949): Ավարտել է ՀՊՄԻ (1939): 1945-62-ին աշխատել է Լենինականի մանկավարժական ինստիտուտում՝ լեզվագրական ֆակուլտետի դեկան, հայ գրականությանյան պատմության ամբիոնի վարիչ, ապա՝ Երևանում՝ ՀԽԱՀ ԳԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտում:

Հեղինակ է մանկական բանաստեղծությունների («Մանուկն ու կակաչը», 1938, «Նվերը», 1939, «Գետակի երգը», 1939, ժողովածուներ), գրականագիտական ուսումնասիրությունների («Մ. Արազու ստեղծագործությունը», 1954, «Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակներում», 1975), Էսսեների [«Պետրոս Դուրյան», 1959, «Սուրեն Սպանդարյան», 1964 (երկուսն էլ, ըստ Սարգսյանի կինոսցենարների, էկրանավորվել են, Հայֆիլմ, 1968 և 1971), «Նար-Դոս», 1973, «Ալիշան պատկերներ կյանքից», 1978): Սարգսյանի բնագրագիտական մշակմամբ լույս է տեսել Գ. Սրվանձտյանի երկերի ժողովածուի առաջին հատորը (1970): Մահացել է 1989 թվականի փետրվարի 6-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am