ՍԱՐՄԵՆ [Սարգսյան Արմենակ Սարգսի]. ծնվել է 1901 թվականի մարտի 1-ին Պախվանց գյուղում (Ռշտունիք գավառ): Բանաստեղծ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է ԵՊՀ (1932): Սարմենը ստեղծագործել է բանաստեղծական տարբեր ձևերով և ժանրերով: Քնարականությամբ և գգացմունքայնությամբ են հատկանշվում «Դաշտերը ժպտում են» (1925), «Երգաստան» (1940), «Հայրենի տուն» (1955), «Հայոց սիրտ» (1960), «Բանաստեղծի աղբյուրը» (1961), «Կենաց բաժակ» (1963), «Ծաղկավոր ձմեռ» (1964), հայրենասիրությամբ՝ «Երազանք» (1969), «Իմ հայրենի աղջիկները» (1971) ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար («Յոթ երջանիկներ», 1950, «Ծաղկաձոր», 1952, «Խոսող ծաղիկներ», 1958, ժողովածուներ և այլն):

Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել է մոտ երկու հարյուր երգ: Սարմենի նաև ՀԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է: Մահացել է 1984 թվականի հունվարի 18-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., հ. 1, 2, Ե., 1976, 1977: 

Հայի աչքեր, Ե., 1980: 

Սիրտ, Ծ., 1981: 

Կարոտի կանչ (հատընտիր), Ե., 2001:

Գրկ. Հյուսյան Մ., Սարմեն (կյանքը և. գրական գործունեությունը), Ե., 1969:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am