ՍԱՐՈՅԱՆ Արշալույս Նազարեթի. ծնվել է 1923 թվականի փետրվարի 4-ին  Սառնաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Բանաստեղծ, լրագրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը: 1947- 1969-ին՝ ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի խմբագիր և գլխավոր խմբագիր: Լույս է ընծայել հայրենասիրությամբ, քաղաքացիականությամբ և քնարականությամբ հագեցած բանաստեղծությունների ժողովածուներ («Ռազմի խոհեր», 1947, «Ճանապարհներ», 1948, «Խաղաղության երթը», 1952, «Սարն ի վեր», 1957, «Աշխարհի ճամփաներով», 1963, «Քեզ հետ, իմ սիրտ», 1970, «Ճամփեզրի ծառը», 1974, «Համազարկեր հազարաձայն», 1975), «Տափաստանում» (1959) ակնարկաշարը: Մահացել է 1974 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am