ՍԱՐՈՒԽԱՆ Հրաչյա (Սարուխանյան Հրաչիկ) Լյուդվիգի. ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Մարգահովիտ գյուղում (ՀՀ Լոռու մարզ)], բանաստեղծ: Ավարտել է ՎՄԻ (1974), ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (1983): 2001-ից՝ ՀԳՄ Վանաձորի բաժանմունքի քարտուղար: Սարուխանի բանաստեղծություններին բնորոշ են խոսքի որոշակիությունն ու սրությունը [«Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989, ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ՝ 1990), «Այլ ժամանակներ» (1997, ՀԳՄ ամենամյա մրցանակ՝ 1997), «Աստծո առավոտ» (1999)]:

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am