ՍԱՐՅԱՆ (Բաղդասարյան) Գեղամ Բաղդասարի.  ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին Թավրիզում: Բանաստեղծ, թարգմանիչ: ՀԽՍՀ (1967) և ՈւԽՍՀ (1972) մշակույթի վաստակավոր գործիչ: Ավարտել է Թավրիզի կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը (1920): 1922-ին հաստատվել է Հայաստանում, ուսուցչություն է արել Լենինականում, 1927-28-ին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-31-֊ին՝ «Բանվոր» թերթերում, 1934-35-ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում: Լույս են տեսել Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները [«Շիրակի հարսանիքը» (1925), «Երկիր խորհրդային» (1930), «Երկաթե ոտնաձայներ» (1933), «Միջօրե» (1935), «Երեք Երգ» (1936), «Բանաստեղծություններ» (1940), «Բալլադներ» (1944), «Հատընտիր» (1951), «Ընտրված էջեր» (1965), «Գրիգոր Դեր են» (1967), «Քրիզանթեմ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970), «Մտերիմ էջեր» (1972)], ինչպես նաև «Պատմվածքներ» (1928) ժողովածու, «Օտար մարդը» (1929) վիպակը, «Հրաշալի սերունդ» (1950) չափածո վեպը և թատերգություններ: Որպես քնարերգակ բանաստեղծ՝ Սարյանը անդրադարձել է սիրո, հայրենիքի, հայ ժողովրդի պատմական ճակատագրի, հայրենասիրության թեմաներին («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը», «Բալլադ սիրո և հերոսության», «Լուսանկարը» և այլն): Արևելքի ժոդովուրդների ազգ. և հոգևոր զարթոնքին են նվիրված Սարյանի բալլադները («Գյոզնարա», «Գյուլխանդա», «Իրանի») և խոհւսւիիլ ավանդազրույցները («Շահն ու Սեջնունը», «Տղան և մահը», «Սարմարակերտ գեղուհին», «Դելֆրոշ և էլ-Նուրի»): Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր: Սարյանը ստեղծագործել է նաև մանուկների համար: Թարգմանել է Ս. Պուշկինի, Ս. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Ս. Տվենի, Տ. Շևչենկոյի ստեղծագործություններից: Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին  Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ԽՍՀՍ ԳԽ պատգմամավոր (1946-50, 1962-66, 1970-71):

Երկ. Երկ., հ. 1-5, Ե., 1969-72:

 Ընտ. երկ., Ե, 1974: 

Բանաստեղծություններ Ս պոեմներ, Ե., 1982:

Գրկ. Մանուկյան Ս., Գեղամ Սարյան. Ե., 1954: 

Ռշտունի Հ., Գեղամ Սարյան, Ե., 1958: 

Մնացականյան Վ.. Գեղամ Սարյանի պոեզիան, Ե., 1963:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am