ՍԵՖԵՐՅԱՆ Սոնա Սարգսի. ծնվել է 1940 թվականի հուլիսի 1-ին Հալեպում: Լեզվաբան, թարգմանչուհի: Բանասիրական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006): Ավարտել է ԵՊՀ (1960): 1965-ից՝ ԵՊՀ դասախոս, 1990-ից, միաժամանակ՝ «Սահակ Պարթև» հրատարակչության հիմնադիր-տնօրեն: Կազմել է «Իմաստախոս Շեքսպիրը» (անգլերեն-հայերեն շեքսպիրյան իմաստախոսությունների բառարան, 1986), «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850- 1950)» (2002), «Իմաստախոս ժողովուրդը» (անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն ասացվածքների բառարան, 2005): Թարգմանել է անգլիացի, ամերիկացի գրողների (Լ. Քերոլ, Ռ. Քիփլինգ, Ք Սենսֆիլդ, Ա. Ֆիցջերալդ) վեպեր, պատմվածքներ: Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970), հրատարակում է «Աստղիկ» (1988-ից) տարեգիրքը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am