ՍԵԿՈՅԱՆ Անահիտ (Աննա) Վաղարշակի. ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 14-ին  Երևանում: Արձակագիր: Ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիան (1946): 1946-49-ին՝ նույն թատրոնի դերասանուհի: Լույս է ընծայել «ար-տիստը» (1948) երկը, «նովելներ» (1951) ժողովածուն, գյուղի կյանքը պատկերող «ոսկե վազերի մեջ» (1958), «Գարունը ձյան տակ» (1964), երկրի

էլեկտրիֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր» (1970) վեպերը: «Հյուսիսային պողոտա» (1981) վեպը նվիրված է Երևանի՝ դարերի խորքից եկող ազգային դիմագիծը պահպանելու խնդրին: Գրել է նաև մանուկների համար («Ատամնաբույժ Գրիգորը» 1973, պատմվածքների ժողովածու): Մահացել է 1994 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am