ՍԵՆԱԼ Աթանես (Նալբանդյան Աթանես Սարգսի). ծնվել է 1909 թվականի մարտի 23-ին Գետաշեն գյուղում (այժմ՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում): Բանաստեղծ: Ավարտել է ԵՊՀ (1932): Բանաստեղծությունների հիմնական թեման մարդն է՝ իր հայրենանվեր աշխատանքով, Հայրենական պատերազմի (1941-45) և հետպատերազմյան տարիների կյանքը («Արևային գրոհ», 1932, «Արյուն և հաղթանակ», 1936, «Երգեր գրված մարտերում», 1942, «Թռիչք», 1955, «Նվազներ», 1958, «Հողի բույրը», 1960, «Կյանքի հետ», 1963, «Իմ հացը», 1968. ժողովածուներ): Մահացել է 1970 թվականի մայիսի 13-ին Բաքվում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հողի ձայնը, Բաքու, 1975:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am