ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ Կոստանդին Բագրատի. ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 11-ին Թիֆլիսում: Գրող: ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը (1951): 1953-58-ին աշխատել Է Երևանի «Կոմունիստ» (ռուս.), 1958-96-ին՝ «Լիտերատուրնայա գազետա» (ռուսերեն, Մոսկվա) թերթերում: Գրել է ռուսերեն: Լույս են տեսել Սերեբրյակովի «Եվրոպայի քաղաքներով» (հայերեն հրատ.՝ 1959), «Շարժման իմաստությունը (հայերեն հրատ.՝ 1977), «Կյանքի դասերը» (1977), «Ճանապարհներ և մարդիկ» (1982), «Մերձեցում անցյալին» (1988) ակնարկների, էսսեների և գրական դիմանկարների ժողովածուները: Նրա սցենարներով նկարահանվել են «Մարիետա Շահինյան» (1969) և «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1979) վավերագրական կինոնկարները: Մահացել է 1996 թվականի մայիսի 31-ին Մոսկվայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am