ՍԵՐԻՆԵ (Ավագյան Սերինե Մովսեսի). ծնվել է 1896 թվականի հունվարի 15-ին Արճակ գյուղում (Վանի նահանգ): Գրող, բանահավաք: Կրթությունն ստացել է Վանում: 1915-ին գաղթել է Բաքու, Աստրախան, 1920-ին հաստատվել է Երևանում: Աշխատել է Հայաստանի մանկատներում, 1928- 1929-ին՝ Բայազետի (այժմ՝ Գավառ) գավկոմում: Գրել է «Հազարան բլբուլ» (1944) պոեմը, որը հայկական ժողովրդական նույնանուն հեքիաթի նորովի մշակումն է: Հավաքել է Արճակի ազգագրության և բանահյուսության նյութեր, որոնք «Արճակ» խորագրով տպագրվել են «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (պրակ 8, 1978) մատենաշարում: «Իմ «երկրային» ուղին» (1983) ինքնակենսագրական վեպում պատկերել է արևմտահայության կյանքը: Հանդես է եկել նաև Արձակեցի և Եղունիկ ծածկանուններով: Մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արճակի հրեղենները, Ե., 1997: Իմ «երկրային» ուղին (վեպ և իրապատումներ), Ե., 2005:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am