ՍԵԹՅԱՆ Հովհաննես, Յոսեյ Վանանդնսեհ. ծնվել է 1853 թվականի  Կ. Պոլիսում: Բանաստեղծ, արձակագիր: Սովորել է Կ. Պոլիսի Կեդրոնական վարժարանում: Զբաղվել է ուսուցչությամբ: 1896-ի հայկական կոտորածներից հետո հաստատվել է Կահիրեում: Բանաստեղծություններն ամփոփված են «Գրական զբօսանք» (1882), «Յուզման ժամեր» (1888). «Տարագրին քնարը» (1912) ժողովածուներում, արձակը՝ «Արշալոյսէն վերջալոյս» (1912) հատորյակում: Սեթյանը որոշակի ներդրում ունի արևմտահայ գրականության աշխարհաբարի մշակման գործում: մահացել է 1930 թվականին Կահիրեում: 

 

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am