ՍԵԹՅԱՆ Եփրեմ. ծնվել է 1791 թվականին Կ. Պոլիսում:  Բանասեր-պատմաբան, իրավագետ, աստվածաբան: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1814-ից): Հայ գրականություն և պատմություն է դասավանդել 1831-ին իր հիմնած Ախալցխայի հայկական դպրոցում: Աշխատությունները վերաբերում են հռետորական արվեստի ներքին օրինաչափություններին («Արհեստ ճարտասանական», 1832), Աստվածաշնչին («Պատմութիւն Հին եւ Նոր Կտակարանի», 1832), հայ ժողովրդի պատմությանը՝ հեթանոս ժամանակներից մինչև 1736-ը («Պատմութիւն Հայոց», 1839): «Իրաւագիտութիւն (բնական օրէնք, գրաւական տոհմային եւ ազգային իրաւունք)» (1851) աշխատությունում հայ իրականության պայմաններում աշխատել է սահմանել օրենքն ընդհանրապես, բացահայտել օրենքի առաջացման պատմական պատճառները, մարդկային կամքի դրսևորման ձևերը, հասարակական պարտքի և քաղաքացիական ազատության փոխհարաբերությունը: Մահացել է 1838 թվականի մայիսի 3-ին Ախալցխայում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Նկարագիր վարուց Ստեփաննոսի Ագոնց Գիւվեր արքեպիսկոպոսի.... Վենետիկ., 1825: Պատմութիւն չորից ինքնակալութեանց, Վենետիկ., 1848:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am